Լրահոս
Քաղաքական
22:23
25.11.24
215

Հովիկ Աղազարյանի ըմբոստության երկու օրը. ինչպե՞ս ջարդել դավանափոխ դաշնակցականի դիմադրությունը

 

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը ևս երկու օր է խնդրում Փաշինյանի խնդրանքին պատասխանելու համար՝ չնայած ավելի վաղ հայտարարել էր, թե այսօր կհայտնի իր որոշման մասին: «Հրապարակ»-ը այսօր գրել էր, որ Աղազարյանը մանդատը վայր դնելու մտադրություն չունի: Սակայն արդյո՞ք Սիմոնյանի հետ հանդիպումից հետո մտափոխվել է իշխանական պատգամավորը, նախկին դաշնակցականը: «Բոլոր դավանափոխ դաշնակցականների վերջն էլ դա է լինելու»,- այսօր ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը, որն ասում է՝ մտահոգված չէ իրենց ուսապարկ անվանող պատգամավորների մանդատաթափությունով: