Լրահոս
Հասարակական
17:16
04.06.25
574

Հուլիսից Շենգենյան վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի

Img default alt hy

Շենգենյան վիզայի դիմումները 2025 թվականի հուլիսից կընդունվեն միայն TLScontact-ում։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը:

«Փոփոխությունների շրջանում կպակասեցվի առաջարկվող պայմանավորվածությունների քանակը, և կերկարի սպասելաժամանակը։ 

Մինչև հունիսի վերջը ներառյալ, եթե արդեն ունեք պայմանավորվածություն, վիզաների դիմումները կընդունի Երևանում Գերմանիայի դեսպանությունը ։

Փոփոխությունների շրջանում դեսպանությունը սկզբունքորեն չի պատասխանի պայմանավորվածությունների վերաբերյալ հարցումներին»,- ասված է դեսպանության տարածած հայտարարության մեջ: