Լրահոս
Տնտեսական
12:44
27.11.24
166

Հոկտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 4.2%

Img default alt hy

Ընթացիկ տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 4.2%, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել է 4․6%-ով, հայտնում են ՀՀ կառավարությունից։

Դիտարկվող ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.

առևտրի շրջանառություն՝ 13․7%,
շինարարություն՝ 13.5%,
արդյունաբերություն՝ 5.3%,
ծառայություններ՝ 5.2%։

2024թ.-ի հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 12.9%-ով. արտահանումն աճել է 23.1%-ով, իսկ ներմուծումը՝ 6.6%-ով:

Դիտարկվող ժամանակահատվածում, նախորդ տարվա համեմատ, ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 0․6%։