Լրահոս
Հասարակական
15:35
28.09.24
88

Հոկտեմբերի 2-ի մեծ հանրահավաքից առաջ Բագրատ Սրբազանն առանձնացել է Տավուշի վանքերից մեկում

«Սրբազան» անունն ստացած պայքարի՝ հոկտեմբերի 2-ին սպասվող հանրահավաքին ընդառաջ՝ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը առանձնացել է Տավուշի միջնադարյան վանքերից մեկում՝ աղոթքի, պահեցողության և ծոմապահության։ Այնտեղից նա ուղերձ է հղել ժողովրդին՝ կոչ անելով զինվել հավատով ու վստահեցրել է, որ պայքարի հաղթական ավարտին այլընտանք չկա։