Լրահոս
Հայաստան
14:39
11.02.22
209

ՀՀ ՊՆ-ն հերքում է Բաքվի հերթական ապատեղեկատվությունը

Img default alt hy

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, պնդելով, թե փետրվարի 11-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի՝ Քարվաճառի հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։