Լրահոս
Քաղաքական
14:15
10.05.23
215

ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել ենք երկկողմ հարաբերությունները և անվտանգային հարցեր. Անդրանիկ Թևանյան

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է․

«Մեր հարևան, բարեկամ, դաշնակից Իրանը

Այսօր դեսպանատանը հանդիպել եմ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ։

Քննարկել ենք հայ-իրանական հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին և անվտանգությանը վերաբերող հարցեր։

Անդրադարձել ենք նաև սոցիալ-տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում հայ-իրանական համագործակցության հնարավորություններին և դրանց զարգացման հեռանկարներին։

Հարգարժան դեսպանի հետ պայմանավորվեցինք մեր հանդիպումները դարձնել պարբերական»։