Լրահոս
Քաղաքական
11:15
17.02.23
122

ՀՀ իշխանությունը վաղուց վերածվել է պատերազմ, աղետ և անպաշտպանություն խորհրդանշող ռեժիմի․ Աբրահամյան

Img default alt hy

ԱԺ «Պատիվ ունեմ» խբակցության պատգամավոր, անվտանգային հացերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունները կրկին ակտիվ քննարկումների փուլ են մտել:

Չնայած ներկայումս քննարկման մեջ գտնվող փաստաթղթի տեքստը հանրայնացված չի, սակայն կողմերի` փաստաթղթի հիմքում ներկայացվող սկզբունքներն արդեն ցույց են տալիս, որ ՀՀ և Արցախի կենսական շահերն այնտեղ արտացոլված չեն:

Եվ մեկ այլ կարևոր հանգամանք. Հայաստանը բարձրագույն մակարդակով պնդում է, որ եթե նույնիսկ փաստաթուղթ ստորագրվի, ապա դեռ չի նշանակում, որ դա դրույթներն Ադրբեջանը կկատարի կամ պատերազմ այլևս չի լինի:

ՀՀ իշխանությունը վաղուց վերածվել է պատերազմ, աղետ և անպաշտպանություն խորհրդանշող ռեժիմի»։