Լրահոս
Իրավական
17:24
01.10.24
221

Հերթական ընդդիմադիրի դեմ քրեական գործը մակագրվել է Մասիս Մելքոնյանին

Img default alt hy

Գերասիմ Վարդանյանի գործը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին։ Այս մասին հայտնում է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

«Ասում են պատահականությունը օրենքի, կանոնավորության, միակերպության ճիշտ հակառակն է: Ամենակարող պատահականության սկզբունքով Գերասիմ Վարդանյանի գործը մակագրվեց դատավոր Մասիս Մելքոնյանին»:

Հիշեցնենք՝ դատավոր Մասիս Մելքոնյանը նախկինում հարել է Վազգեն Սարգսյանի եղբոր գլխավորած «Հանրապետություն» կուսակցությանը։ Այդ մասին են վկայում համացանցում տարածված նրա լուսանկարները՝ նշված կուսակցության պաստառի ներքո։