Լրահոս
Հասարակական
10:15
30.04.23
182

Հերթագրման հին համակարգի փոխարեն կներդրվի նոր և արդիականացված համակարգ․ Գերմանիայում ՀՀ դեսպանություն

Img default alt hy

Գերմանիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են․

«Հարգելի քաղաքացիներ,

Ուրախ ենք տեղեկացնել, որ Գերմանիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի ծառայությունները բարելավելու նպատակով հերթագրման հին համակարգի փոխարեն կներդրվի նոր և արդիականացված համակարգ։

Այն կգործի մայիսի 4-ից։

Հերթագրման հին համակարգը այսօրվանից սկսած այլևս չի գործի, սակայն արդեն իսկ գրանցված բոլոր հերթագրումները մնում են ուժի մեջ։
Նոր համակարգով հերթագրվելու մանրամասների վերաբերյալ կտեղեկացնենք հավելյալ։
Հարգանքով,

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին»։