Լրահոս
Քաղաքական
15:23
18.09.24
378

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին անցում տրամադրել նույն պայմաններով, ինչ Իրանն է տրամադրում. Փաշինյան

Img default alt hy

Ես ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել պաշտոնապես, որ Հայաստանը պատրաստ է, ուզում է նույն պայմաններով, ինչ Իրանի Իսլամական Հանրապետությունն է անցում տալիս Ադրբեջանին, ճշգրիտ նույն պայմաններով այդ նույն անցումն ապահովել: Այդ մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր սոցիալական ցանցերում և քաղաքական շրջանակներում նաև նմանատիպ քննարկումներ կան, ասում են՝ ա՛յ եթե այդ ճանապարհը բացվի, կլինի հերթական դավաճանությունը: Ժողովո՛ւրդ, չեմ հասկանում, մենք պիտի ասենք՝ մենք թույլ չե՞նք տալիս մեր տարածքով, Ադրբեջանի արևելյան մասից կամ հիմնական մասից մեր տարածքով թույլ չենք տալիս գնան Նախիջևան, և Նախիջևանից թույլ չենք տալիս գնան Ադրբեջա՞ն. սա ի՞նչ տրամաբանություն է: Ինչո՞ւ պիտի դա ասենք, ի՞նչ խնդիր լուծելու համար:

Ընդհակառակը, ես կարծում եմ, որ պետք է ասենք, որ պատրաստ ենք, և մեր ասածի մեջ որևէ կեղծավորություն չկա: Ադրբեջանն ասում է՝ լա՛վ, դուք չեք ուզում, Իրանով ենք գնում: Մենք դեմ չենք, որ Իրանով գնան, իհարկե դա Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների խնդիրն է, բայց էլի վերահաստատում ենք՝ այն նույն պայմաններով, ինչ ԻԻՀ-ն է անցում տրամադրում, նույն պայմաններով նաև մենք ենք պատրաստ անել: Ավելին, երկկողմանի տրամաբանության մեջ մենք պատրաստ ենք գնալ նաև որոշակի պարզեցումների»,- ասաց Փաշինյանը: