Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:37
01.05.23
215

Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի բանաձևին, որում Ռուսաստանը հիշատակվում է որպես «ագրեսոր»

Img default alt hy

Ապրիլի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 122 «կողմ» ձայներով բանաձև է ընդունել ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի համագործակցության մասին, որտեղ հիշատակվում է «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան»։

Բանաձևին աջակցել են նաև Հայաստանը, Ղազախստանը, Չինաստանը և Թուրքիան։ Դեմ են արտահայտվել Ռուսաստանը, Բելառուսը, Նիկարագուան, Սիրիան և Հյուսիսային Կորեան։ Ձեռնպահ են մնացել Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և 15 այլ երկրներ։