Լրահոս
Քաղաքական
12:20
16.02.23
80

Հայաստանը կարևորում է Լիտվայի հետ գործընկերային հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան

Img default alt hy

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային՝ Ազգային տոնի կապակցությամբ:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիտվայի ժողովրդին Լիտվայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։

Հայաստանը կարևորում է Լիտվայի հետ գործընկերային հարաբերությունները և պատրաստակամ է զարգացնելու և ամրապնդելու համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ հայ-լիտվական հարաբերություններում առկա է բարձր մակարդակ, որը հիմնված է մեր ժողովուրդների բարեկամական ամուր կապերի վրա։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի առավել խորացնել և ընդլայնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Լիտվայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն», - նշված է ուղերձում։