Լրահոս
Քաղաքական
22:15
09.05.23
178

Հայաստանում ԵՄ պատվիրակության և որոշ դեսպանատների ներկայացուցիչները ոգեկոչել են զոհվածների հիշատակը

Img default alt hy

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և որոշ դեսպանատների ներկայացուցիչները ծաղկեպսակ են դրել «Հաղթանակ» զբոսայգու Անմար կրակի մոտ:

«Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և որոշ դեսպանատների ներկայացուցիչները ոգեկոչեցին զոհվածների հիշատակը և ծաղկեպսակ դրեցին «Հաղթանակ» զբոսայգու Անմար կրակի մոտ՝ նացիզմի պարտության և Երկրորդ աշխարհամարտում զոհված հայազգի զավակների հիշատակի համար»,- ասված է ԵՄ-ն Հայաստանում Ֆեյսբուքի էջում։