Լրահոս
Քաղաքական
16:30
27.09.24
167

Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր

Img default alt hy

Հայաստանում ԱՄՆ դեսպանը այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Դեսպանատան տարածած հաղորդագրությունից:

«Սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինը զորակցել և իր հարգանքի տուրքն է մատուցել Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության հետևանքով իրենց կյանքը զոհած հայերին։ Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու իրենց տունն ու ապրուստը կորցրած անձանց:

Մենք վերահաստատում ենք մեր հաստատուն աջակցությունը տարածաշրջանում տևական և արժանապատիվ խաղաղության հաստատմանը, որը կապահովի կայունություն և անվտանգություն»,- ասված է հաղորդագրության մեջ: