Լրահոս
Միջազգային
00:10
07.10.22
300

Ադրբեջանը և Հայաստանը մինչև 2022 թվականի վերջը կարող են ստորագրել խաղաղության պայմանագիր

Img default alt hy

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ որոշակի պայմաններում Հայաստանի հետ խաղաղ պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև 2022թ. վերջը: Այս մասին Պրահայում ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Իլհամ Ալիևը:

«Եթե հայկական կողմը կամք ունենա, ապա խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև ընթացիկ տարվա վերջ։ Ժամանակը գնում է։ Թեև ԱԳ նախարարների առաջին հանդիպումը հաջողություն չունեցավ, կարծում եմ, որ դա (հանդիպումը) դրական քայլ է։

Կարծում եմ, եթե մոտ ժամանակներս որոշում կայացվի, եթե երկու կողմերն աշխատանքային խմբերի շրջանակներում սկսեն աշխատել խաղաղ պայմանագրի տեքստի վրա, ապա մինչև տարեվերջ մենք կարող ենք համաձայնության գալ», - ասել Է Ալիևը: