Լրահոս
Հասարակական
16:20
09.06.22
1 122

Հայաստան-Վրաստան սահմանին հայտնաբերվել և առգրավվել է մոտ կես միլիոն լարիի չհայտարարագրված ծխախոտ

Img default alt hy

Վրաստանի եկամուտների ծառայությունը Հայաստան-Վրաստան սահմանին, Նինոծմինդայի մաքսակետում հայտնաբերել և առգրավել է մոտ կես միլիոն լարիի չհայտարարագրված ծխախոտ։ Այն փորձել են անցկացնել 3 բեռնատարների միջոցով, փոխանցում է Aliq.ge-ն։

«Իրավապահները կանգնեցրել են միջազգային փոխադրումներ իրականացնող միջազգային համարանիշներով 3 բեռնատարներ։

Տրանսպորտային միջոցների զննության արդյունքում բեռնատարի հատակին գտնվող պահոցից հայտնաբերվել է մոտ կես միլիոն լարիի չհայտարարագրված ծխախոտ»,- նշված է Եկամուտների ծառայության տարածած հաղորդագրությունում։

Գործողությունը համատեղ իրականացվել է ֆինանսների նախարարության և ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից։

Գործի նյութերը ուղարկվել են Ֆինանսների նախարարության քննչական ծառայություն։