Լրահոս
Քաղաքական
15:45
19.11.24
155

Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բարբոքը

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, աշխատանքային այցով Հայաստան կժամանի Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բարբոքը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հայաստանի ԱԳՆ-ում տեղի կունենա առանձնազրույց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում։