Լրահոս
Քաղաքական
21:23
30.09.24
343

Հայաստան են ժամանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները

Img default alt hy

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյին, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովին և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին: