Լրահոս
Քաղաքական
15:31
14.01.26
106

Հայ-թուրքական սահմանի «Ալիջանի» սահմանային անցակետում աշխատանքները 90%-ով ավարտված են

Img default alt hy

Հայ-թուրքական սահմանի «Ալիջանի» սահմանային անցակետում աշխատանքները 90%-ով ավարտված են։ Այս մասին հայտնում է Anadolu-ն։

Նշվում է, որ սահմանային անցակետում կառուցվում են շենքեր մաքսային և այլ ընթացակարգերի համար, միաժամանակ իրականացվում են գովազդային վահանակների տեղադրում՝ Հայաստանից Թուրքիա ժամանողներին խրախուսելու համար, որպեսզի ուսումնասիրեն Իգդիրը և շրջակա շրջանը։