Լրահոս
Տարածաշրջան
23:06
25.11.24
240

Հավկիթներով հարձակում վրացական խորհրդարանի վրա. դրությունը լարվում է Թբիլիսիում

 

Շուտով 24 ժամը կլրանա, ինչ ընդդիմությունը ճանապարհներ է փակում Թբիլիսիում, ցույց է անում խորհրդարանի առաջ՝ պահանջելով «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականը: Բայց Իվանիշվիլին հրաժարական տալու մտադրություն չունի, նա այսօր կուսակցության մյուս 88 պատգամավորների հետ մասնակցել է նորընտիր խորհրդարանի առաջին նիստին ու կողմ քվեարկել 150 տեղանոց խորհրդարանի լիազորությունները ճանաչելու օգտին: Ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած 4 ընդդիմադիր դաշինքները չեն մասնակցել նիստին և պատրաստվում են առաջիկայում մանդատներից հրաժարվելու մասին հայտարարել: