Լրահոս
Քաղաքական
22:30
06.02.23
140

Հատուկ հանձնարարություններով դեսպան՝ Սահմանադրական դատարանում․ «168.am»

Img default alt hy

«168.am»-ը գրում է․

«Այսօր Սահմանադրական դատարանի (ՍԴ) հիմնադրման 27-րդ տարին է: Արդեն 27 տարի ՀՀ-ն ունի Բարձր դատարան, որ այսուհետ միայն իներցիայով է այդպիսին համարվելու: Սահմանադրական դատարանը, ցավոք, 2023թ. հունվարի 10-ից առ այսօր ամեն օր ապացուցում է՝ ՍԴ դատավորներն այդ շենք գնում են միայն բարձր աշխատավարձ ու համարյա թե երաշխավորված պաշտոնավարում ունենալու համար, եթե, իհարկե, քաղաքական առաջնահերթություններն այլ բան չպարտադրեն:

«Շնորհավորում ենք Սահմանադրական դատարանի հիմնադրման կապակցությամբ բարձր դատարանի բոլոր անդամներին և աշխատակազմին»,- այսպես էր Բարձրագույն դատական խորհրդի՝ (ԲԴԽ) դատական համակարգի սկզբունքային դատավորների համար կառափնարան դարձած կառույցի ղեկավար Կարեն Անդրեասյանը շնորհավորել ՍԴ տարեդարձը՝ հրապարակելով լուսանկար:

Լուսանկարում երջանիկ ժպտում են ՀՀ նախագահը, Ազգային ժողովի նախագահը, ԲԴԽ նախագահը, արդարադատության նախարարը, Ազգային ժողովի (ԱԺ) կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և իհարկե, Նիկոլ Փաշինյանը: Վերջինս գոհ է. ՍԴ-ն ունի գրեթե այն տեսքը, ինչին հասնելու համար նա ոչ մի ջանք չխնայեց»: