Լրահոս
Աշխարհ
14:45
18.02.23
351

Հարբած բնակիչը փորձել է դստերը հինգերորդ հարկից դուրս նետել

Img default alt hy

Կրասնոյարսկում ձերբակալել են 25-ամյա մի երիտասարդի, ով սպառնացել է հինգերորդ հարկից ցած նետել իր մեկամյա դստերը, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է vesti.ru-ն:

Միջադեպը, որը քիչ էր մնում ողբերգության վերածվեր, տեղի է ունեցել փետրվարի 18-ի առավոտյան` Նարոդնայա փողոցի բնակարաններից մեկում։ Ընտանիքի հարբած հայրը վիճաբանել է 23-ամյա կողակցի հետ և պահանջել համաձայնել իր պայմաններին, հակառակ դեպքում սպառնացել է հաշվեհարդար տեսնել երեխայի հետ:

Երեխայի մայրը չի արձագանքել շանտաժին, որից հետո ալկոհոլը չարաշահած տղամարդը բռնել է դստերը և ձեռքերը պարզած դուրս հանել պատուհանի բացվածքից։ Ճիչերի վրա վազելով եկել է հարևանուհին, ով վերցրել է երեխային ու ուշքի բերել տղամարդուն։

Նրան մեղադրանք է առաջադրվել անչափահասի նկատմամբ սպանության փորձի համար: