Լրահոս
Միջազգային
13:00
07.02.23
77

Հալեպում փլատակներից նորածին են դուրս բերել. ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասնում է 5 հազարի

Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը, նախնական տվյալով, մոտ 5 հազար է: Աղետը 3 հազար 400 մարդու կյանք է խլել Թուրքիայում: Իսկ Սիրիայում մոտ 1 500 զոհ կա: Մալաթիայում զոհված հայ ամուսինների երեխաներից մեկը հիվանդանոցում մահացել է։

Սիրիական Հալեպում էլ երկրաշարժը, ըստ մեր աղբյուրների, 2 հայի՝ մայր ու որդու մահվան պատճառ էր դարձել։

Ըստ CNN-ի՝ մարդասիրական կազմակերպությունները մտահոգված են հատկապես Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանների բնակիչների համար, քանի որ այնտեղ 4 միլիոն մարդ արդեն իսկ ապրում էր վատ պայմաններում՝ հումանիտար օգնության հաշվին: