Լրահոս
Հասարակական
18:00
14.02.23
68

Հալեպի օդանավակայանում վայրէջք է կատարել Հայաստանից մարդասիրական ուղեբեռ տեղափոխող ինքնաթիռը

Img default alt hy

Հալեպի միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել Հայաստանից ժամանած ինքնաթիռը՝ Սիրիա բերելով մարդասիրական հերթական ուղեբեռը։

Մարդասիրական ուղեբեռը սահմանված կարգով փոխանցվել է Սիրիայի Կարմիր մահիկի լիազոր ներկայացուցիչներին։ Այդ մասին հայտնում են Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից:

Հալեպի օդանավակայանում ողջ ընթացքին ներկա են եղել ՀՀ ԳՀ խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանը, ՀՀ մարդասիրական առաքելության խմբի հրամանատար, փոխգնդապետ Վահան Թադևոսյանը և Հալեպում ՀՀ ԳՀ անձնակազմը։