Լրահոս
Հասարակական
16:05
27.11.24
157

Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում. ՍԱՏՄ

Img default alt hy

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Կրպոյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը, հիմք ընդունելով Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում հայտնաբերած խախտումների արձանագրությունը։

Մասնավորապես՝

-սննդի կառույցը նախագծված, կառուցված չի եղել այնպես, որ ապահովվի     ․  տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների իրականացումը,

- ապահովված չի եղել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելուց,

 -  սանհանգույցի դռները բացվել են անմիջապես արտադրական շինության մեջ,

- առաստաղները, հատակների, պատերի, պատուհանների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,  որոնք հեշտորեն լվացվում են, անհրաժեշտության դեպքում ախտահանվում,

-ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,

-սննդամթերքի արտադրության ընթացքում օգտագործվող պարենային հումքը և բաղադրիչները չեն պահվել  այդ հումքի և բաղադրիչների փչանալը կանխարգելող և դրանց՝ աղտոտիչ նյութերից պաշտպանությունն ապահովող պայմաններում։

Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ։