Լրահոս
Քաղաքական
19:27
27.11.24
172

Գյումրիում, ինչպես Ամերիկայում. ճգնաժամը հաղթահարելու արևմտյան տարբերակ է բացահայտել իշխանությունը

 

Առանց Հայաստանի քաղաքացու կարծիքը հարցնելու Տավուշում հայկական ամենաամուր դիրքերը թշնամուն հանձնած, սահմանի 12 կմ-ը փոխած Հայաստանի իշխանությունը որոշել է Գյումրիում փրայմերիզ՝ նախնական ընտրություն, անցկացնել գյումրեցիների սրտի թեկնածուին գտնելու համար: Մեկ ամիս է՝ Գյումրին առանց իշխանության է մնացել, որովհետև «Քաղաքացիական պայմանագիրը» թեկնածու չի առաջադրել: Իսկ հիմա, երբ վարչապետը, որ ունի իրավունք գոնե ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու, որոշել է միանձնյա որոշում չկայացնել ու թեկնածու ընտրել Հայաստանում երբևէ չփորձարկված արևմտյան ընտրակարգով: