Լրահոս
Հասարակական
11:30
22.03.23
189

Գորիսի բուժկենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում վնասվածքներով

Մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով (ոչ հրազենային)։ Այդ մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։

Նշվում է, որ նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։