Լրահոս
Հասարակական
23:30
01.03.23
180

Գործը «բացահայտված է», մեղավորները «պատժված չեն». «Մարտի մեկից» 15 տարի անց

2008-ի մարտյան իրադարձությունների գլխավոր գործող անձանցից Նիկոլ Փաշինյանը, ինչպես վարչապետ դառնալուց ամիսներ անց, այնպես էլ այսօր պնդել է, թե բացահայտված է Մարտի մեկի գործը, սակայն  չի կարողացել հստակ պատասխանել՝ ինչո՞ւ պատժված չեն մեղավորները: 

Փաշինյանի չպատասխանած հարցի պատասխանել է ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ հայտարարելով, թե Փաշինյանն ինքն իրեն նկատի ունի, երբ ասում է, որ մեղավորները պատժված չեն: