Լրահոս
Քաղաքական
12:07
03.05.23
168

Գործարանը նվիրել եք ինչ-որ պատրոնդաշի ու... բան չեմ հասկանում. Հրանտ Բագրատյանը՝ ՔՊ-ին

Img default alt hy

ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ Հայաստանը ռազմամթերքի խնդիր ունի. Չի կարողանում ձեռք բերել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը:

Նա նաև նշել է.

«Այսօր մի ՔՊ-ական կին հայտարարեց, որ ՌԴ-ն չի թողնում, որ զենք ու զինամթերք գնենք։ Նայում եմ Հայլուր-ով գերությունից մի կերպ պրծած Ռաֆայել Գևորգյանին, որն ասում է, որ 2022-ի սեպտեմբերի Շորժայի մարտերում փամփուշտ չլինելու պատճառով են դիրքեր հանձնել։ Այդ նույն փամփուշտ չլինելու պատճառով նրանց հրամանատար Տարոն Սիմոնյանը նետվել է ազերիների վրա և նռնակով իրեն պայթեցրել։ Հերոսն իր կյանքի գնով փրկել է տղաներին։

Եղբայր, ընկերս կասեր փամփուշտ ալ չունի՞ք։ Բա ես ձեզ 1993-1994թթ զրոյից կառուցած զինամթերքի արտադրության մի ամբողջ համալիր եմ թողե Է աշխատացրեք։ Գործարանը նվիրել եք ինչ-որ պատրոնդաշի ու... Բան չեմ հասկանում։ Էս ովքե՞ր են»: