Լրահոս
Հասարակական
19:35
28.09.24
117

Գնա լյուբոյ կռիսին իրա բնիցը դուրս արա. մայիսյան ջրհեղեղից տուժած մարդիկ դեռ աղետի գոտում են ապրում

Մայիսյան ողբերգական ջրհեղեղից՝ չորս ամիս հետո ի՞նչ վիճակ է Տավուշի ու Լոռու՝ աղետի գոտի դարձած բնակավայրերում: Մարդիկ դեռ չեն կարողացել ամբողջությամբ չորացնել գույքը, կառավարության աջակցությունը բոլորին չէ, որ հասել է, անգամ Դեբետի հունը լրիվ  մաքրված չէ: 

Բայց ամենաշատը մարդկանց անհանգստացնում է այն, որ կառավարությունը բավարարվել է ՝ գետի երկայնքով հողային լիցք անելով, մինչդեռ բնակիչները վստահ են, որ միայն բետոնե պատնեշները կարող էին փրկել իրենց հնարավոր նոր հեղեղումից: