Լրահոս
Հասարակական
23:15
18.02.23
143

«Գլուխս էլ ա ծեծալ, պրոթեզս ա ցրիվ տվալ». Սվետայի 10 տարվա ստրկությունը

Անմարդկային ֆիզիկական ու հոգեբանական տանջանքների մասին այս շաբաթ խոսեց 66-ամյա Սվետան: Փող չեք տա՞ հաշմանդամի համար. այս նախադասությամբ էր նա մոտենում Երևանի կենտրոնի անցորդներին և գումար մուրում:

Սվետան պնդում է, որ աշխատանքային թրաֆիքինգի զոհ է: Ավելի քան 10 տարում 70 հազար դոլարի չափ դրամ է հավաքել փողոցներում՝ բյուրեղավանցի տղամարդու դրդմամբ:

Կնոջ խոսքով՝ իրեն պահել են տղամարդու տանը: Մուրացկանություն անել ստիպելուց բացի, տարբեր պատճառներով իրեն ծեծել, նվաստացրել են: