Լրահոս
Հասարակական
21:24
06.10.22
149

Գլոբալ ինովացիոն ֆորումին քննարկվել են բժշկության ոլորտում տեխնոլոգիաների և արհեստական բանականության ազդեցությունն ու խնդիրները

Img default alt hy

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է ՀՀ Կառավարության բարձր հովանու ներքո «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների» հիմնադրամի (FAST) հետ համատեղ կազմակերպված ամենամյա Գլոբալ ինովացիոն ֆորումին, որն այս տարի «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագիրն ունի:

Պանելային քննարկման թեման բժշկության ոլորտում տեխնոլոգիաների և արհեստական բանականության ազդեցությունն ու խնդիրներն էին: 

Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է ինչպես արհեստական բանականությանը, անձնավորված դեղամիջոցների կիրառմանը, այնպես էլ տեխնոլոգիաների արդյունավետության ու անվտանգության նպատակով էթիկական նորմերի և կարգավորումների անհրաժեշտությանը: 

Նախարարը նշել է, որ տեխնոլոգիաները կարող են կիրառվել ոչ միայն թիրախավորված բժշկության, մի շարք հիվանդությունների բուժման, այլև հանրային առողջապահական խնդիրների լուծման համար: