Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:15
08.10.22
110

Ղրիմի կամրջի վրա պայթյունից հետո Կիևը «նոր հարձակումներ» է խոստանում. Մոսկվան հետաքննություն է սկսել

2 տղամարդ, 1 կին է զոհվել Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի պատճառով: Ռուսաստանի Քննչական կոմիտեն է հայտնել: Դաշնության տրանսպորտի նախարարը խոստացել էր կամրջի չվնասված հատվածում հենց այսօր վերականգնել երթևեկությունը: Ինչո՞ւ է պայթել Ղրիմը Ռուսաստանին կապող կամրջով անցնող բեռնատարը: 3 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգությունը Մոսկվան անվանում է ահաբեկչություն և դրա համար մեղադրում է Կիևին: Զելենսկին, ըստ էության, չի հերքում մեղադրանքը: