Լրահոս
Հասարակական
19:54
22.06.26
52

Այգիների մասով վնասը 100%-անոց է, ժողովուրդը կանգնելու է հարցի առաջ. Ջուջևանի ղեկավարը՝ կարկտահարության մասին

Img default alt hy

Այգիների մասով վնասը 100%-անոց է, ժողովուրդը կանգնելու է հարցի առաջ: Այս մասին News.amի հետ զրույցում ասել է Նոյեմբերյան համայնքի Ջուջևանի վարչական ղեկավար Համբարձում Պետրոսյանը՝ անդրադառնալով հունիսի 20-ին տեղացած կարկտահարությանն ու հասցրած վնասներին:

«Կարկուտի նման չէր, ոնց-որ սառույցի կտորներ լիներ, դրա համար էլ տված հարվածները շատ ուժգին է եղել, վնասի չափը մեծ եղել: Այգիների մասով վնասը 100%-անոց է, ոչինչ չկա, գյուղը հիմնականում անասնապահությամբ է զբաղվում, ու ժողովուրդը կանգնելու է հարցի առաջ, ձմռանը անասուններին կերակրելու խնդիր է առաջանելու: Մեզ մարզպետարանից և Նոյեմբերյանի համայնքապետարանից գյուղատնտեսության մասով փոխհատուցման մասին որևէ բան դեռ չեն ասել, շարժական և անշարժ գույքի մասով են ասել»,- նշել է Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով Նոյեմբերյան համայնքում զգալի վնասներ էին գրանցվել, առավել տուժել էին Բաղանիս, Ջուջևան, Կոթի, Ոսկեվան և Ոսկեպար բնակավայրերը: