Լրահոս
Միջազգային
20:23
22.06.26
52

Ինչո՞ւ Պուտինը չի շնորհավորում Փաշինյանին. Հայաստանը բարիկադի այն կողմո՞ւմ

Այս ընտրությունները ինքնատիպ հանրաքվե էին, թե արդյոք քաղաքացիները կողմ են Փաշինյանի արտաքին քաղաքական կուրսին. կարծում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը: Ըստ նրա՝ հունիսի 7-ի ընտրությունները փոխել են քաղաքական և աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիան: 

Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի համոզմամբ՝ ընտրությունների արդյունքները շոկային են եղել Արևմուտքի համար: Պատահկան չէ, որ ոչ միայն ՄԱԿ անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից Ռուսաստանի և Չինաստանի նախագահները չեն շնորհավորել Փաշինյանին, այլև Մեծ Բրիտանիայի վարչապետը: