Լրահոս
Միջազգային
15:00
06.10.22
109

Ղազախստանում կոալիցիա են ստեղծել հաջակցություն Տոկաևի

Img default alt hy

Ղազախստանի քաղաքական միավորումները ժողովրդական կոալիցիա են ստեղծել հաջակցություն նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաևի՝ պետության ղեկավարի առաջիկա ընտրություններում նրա թեկնածությունն առաջադրելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 6-ին հայտնել Է Ղազախստանի «Ամանատ» («Նախնիների պատգամ») կառավարող կուսակցության նախագահ Եռլան Կոշանովը:

«Մենք բոլորս պետք Է միավորվենք Տոկաևի շուրջը և աշխատենք միասին: Կան այլ կուսակցություններ, քաղաքական միավորումներ, նրանք նույնպես առաջադրում են Տոկաևի թեկնածությունը, ուստի մենք միավորվել ենք նրանց հետ և պայմանավորվել ժողովրդական կոալիցիա ստեղծել հաջակցություն Տոկաևի»,-ասել Է նա՝ հանդես գալով «Ամանատ»-ի արտահերթ համագումարի ընթացքում: Նրա խոսքով՝ հոկտեմբերի 6-ին ավելի ուշ նախագահի մասնակցությամբ կանցկացվի մեծ համաժողով:

«Մենք բոլորս մասնակցելու ենք դրան»,-հավելել Է կուսակցության նախագահը:

Ավելի վաղ «Ամանատ» կուսակցությունը և Ղազախստանի ժողովրդական կուսակցությունը Տոկաևին նախագահի թեկնածու են առաջադրել երկրի արտահերթ ընտրություններում, որոնք անցկացվելու են նոյեմբերի 20-ին: Օրենսդրության համաձայն, նախագահի թեկնածուներն առաջադրվում են հանրապետական հասարակական միավորումների կողմից:

Հոկտեմբերի 5-ին Տոկաևը հայտարարել Է, որ իր համար ճիշտ կլինի ընտրությունների գնալ ոչ թե ինչ-որ կոնկրետ կազմակերպությունից, այլ հասարակական-քաղաքական ուժերի մեծ կոալիցիայից, որոնք երկրում անցկացվող բարեփոխումների սոցիալական բազա են ձևավորում: Տոկաևն այն կարծիքին Է, որ դա նաև թույլ կտա հաստատել պետության ղեկավարի՝ տարբեր կուսակցություններից ու միավորումներից հավասարահեռության սկզբունքը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: