Լրահոս
Քաղաքական
16:24
14.01.26
2 517

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով հանձնվեցին ՀՀ-ին. Փաշինյան

Img default alt hy

Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ավելի ուշ լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ»,- նշել է նա: