Լրահոս
Քաղաքական
22:39
27.11.24
200

Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը կքննարկի «Հայաստան» խմբակցությունը

 

«Հայաստան» խմբակցությունը կքննարկի Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը, բայց չի խնդրի նրան մանդատը վայր դնել: Այս տեղեկությունը հայտնել են խմբակցության ղեկավարն ու մյուս պատգամավորները՝ պարզաբանելով, որ քննարկման կարիք է առաջացել Նազարյանի այն հայտարարությունից հետո, թե իրենք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չունեն: Գեղամ Նազարյանը այսօր խորհրդարանում լրագրողներին ասել է, որ այդ թեմայով կխոսի իր հարցով խմբակցության նիստից հետո: