Լրահոս
Քաղաքական
15:36
02.05.23
164

Գաղտագողին այն է, որ Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան դավաճանական տանդեմով օրինականացրեցին ադրբեջանական անցակետը. Գեղամ Մանուկյան

Img default alt hy

Ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ նոր սահմաններ է անցել, Հակարի կամրջի վրա Ադրբեջանը դրել է ամբողջական հենակետ եւ բազմաթիվ մեր հայրենակիցներ այս օրերին ականատես էին լինում ՀՀ իշխանմությունների լռության պայմաններում, թե ինչպես է շարունակվում ադրբեջանական կլանումն ու օկուպացիան: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Գաղտագողին այն է, երբ բանակցություններից հետո մեկ էլ ԱՄՆ-ի պետդեպարտամենտն ասում է, որ քննարկման կետերից մեկը երկու երկրների էթնիկ փոքրամասնությունների իրավունքի հարցն է: Գաղտագողին արցախահայությունը Ադրբեջանում էթնիկ փոքրամասնությունն է, գաղտագողին այն է, որ Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան դավաճանական տանդեմով օրինականացրեցին ադրբեջանական անցակետը՝ արցախահայերին տանել-բերելով այդ մաքսակետով, ամբողջ աշխարհին ասելով, որ սահմաններով կարող են նորմալ անցնել»,-ասաց նա:

Գեղամ Մանուկյանն անդրադարձավ նաեւ նրան, որ այդ բանակցություններին հայկական կողմից մասնակցում է նաեւ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը. «Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայի հետ բանակցող է, գնում է Ադրբեջանի հետ բանակցությունների, որով Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները բերել շաղկապել է: 2007-ին էլ քիթը կջարդեին Թուրքիայի՝ Ադրբեջանի հետ բանակցություններում մի վայրկյան քիթը խոթելու համար»,-ընդգծեց նա: