Լրահոս
Քաղաքական
10:00
30.04.23
156

Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունն այցելել է Սյունիք և Լաչինի արգելափակված միջանցքի սկզբնամաս

Img default alt hy

Ֆրանսիացի սենատորները Հայաստան կատարած այցի շրջանակում եղել են երկրի հարավային  սահմանամերձ հատվածներում: Առաջին կանգառը Տեղ համայնքն էր, որտեղ վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար ցուցադրում է  ռազմական ագրեսիա:

Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։

Երկարաժամկետ խաղաղության  հաստատման համար  պետք է ձեռնարկել հնարավոր  բոլոր միջոցներն ու  ստիպել Ալիևին, որպեսզի նա դադարեցնի իր քաղաքականությունը. նշել է Բրյունո Ռըտայոն ու արձանագրել, որ Եվրոպան պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ՝ փակելով  գազի մուտքը: