Լրահոս
Միջազգային
19:35
03.06.25
276

Ֆիդանն ու Ռուբիոն քննարկվել են երեկ Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները

Img default alt hy

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ և քննարկել Ստամբուլում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունների արդյունքները, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։

«Այսօր (երեքշաբթի-խմբ.) Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտին ուղղված քայլերը և երեկ Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները», - ասել է գործակալության աղբյուրը։

Քննարկվել են նաև Սիրիայում և Գազայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։

Երկուշաբթի Ստամբուլում կայացել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես բանակցություններից հետո հայտնել է ռուսական բանակցային խմբի ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների լայնածավալ փոխանակման շուրջ. հիվանդներն ու ծանր վիրավորները կփոխանակվեն «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, ինչպես նաև կփոխանակվեն մինչև 25 տարեկան բանտարկյալները։ 

Փոխանակման ընդհանուր թիվը կկազմի ոչ պակաս, քան 1000 մարդ։ Բացի այդ, կողմերը պայմանավորվել են որոշակի հատվածներում հրադադարի մասին, որպեսզի հնարավոր լինի հավաքել մահացածների մարմինները։