Լրահոս
Միջազգային
22:55
12.01.26
191

Ֆիդանի աղմկոտ հայտարարությունը. ի՞նչ է ուզում և ո՞ւմ է ճնշում ԱՄՆ-ը՝ Հարավային Կովկասում

Միացյալ Նահանգները կարևորություն է տալիս Ադրբեջանին ու խաղաղություն է  պարտադրում Հայաստանին:  Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի այս  հայտարարությունը՝  Հարավային Կովկասում  ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակի մասին,  քաղաքագետ Հայկ Խալաթյանը  ճշմարտությունից հեռու չի համարում:

Նրա կարծիքով՝ Վաշինգտոնի վերաբերմունքը  չի կարելի որակել որպես հակահայկական, քանի որ Միացյալ Նահանգների  հիմնական նպատակը տարածաշրջանում Ռուսաստանի ու Չինաստանի դիրքերի վրա ազդելն է: