Լրահոս
Քաղաքական
16:18
27.11.24
263

Եվս մեկ ՔՊ-ական պատգամավոր կողմնորոշվելու կարիք ունի

Img default alt hy

ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի գրառումը.

«Սիրելի՛ գյումրեցիներ, քանի որ շատ եք հարցնում, թե վարչապետի կոչից հետո ես առաջադրվելո՞ւ եմ արդյոք որպես հնարավոր քաղաքապետի թեկնածու, ապա ասեմ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռ այս պահին չեմ տիրապետում, թե ի՞նչ եղանակով, ի՞նչ միջոցներով է իրականացվելու փրայմըրիզը` չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Առաջադրման կարգը, փրայմըրիզի անցկացման եղանակն ու տրամաբանությունը հասկանալուց, ինչպես նաև ՔՊԿ Գյումրու կուսակցականների, Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո կկայացնեմ որոշում, որը կլինի հրապարակային։ Իմ՝ վերջնական որոշում կայացնելու մեջ կարևոր դեր ունի հենց ձեր կարծիքը, ուստի խնդրում եմ ակտիվ տարածել և մեկնաբանություններում լինել ակտիվ»: