Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:20
11.02.23
105

Եվրոպացի դիտորդները 10 օրից գալիս են Հայաստանի խնդրանքով, իսկ Իրանի դեսպանի խոսքը կեղծվել է

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, հրամայել մանրամասն վերլուծել օպերատիվ իրավիճակը, իր ձևակերպմամբ, «Ղարաբաղի այն շրջաններում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ առաքելությունը»։ Որ Բաքվում կասկած կա, թե հայ-ռուսական ռազմական ալյանս է ձևավորվում՝ ընդդեմ Ադրբեջանի, նախ ադրբեջանական լրատվամիջոցներն էին գրել, հետո էլ Նիկոլ Փաշինյանն էր խորրդարանի ամբիոնից հայտարարել, թե անգամ եվրոպացիների սիրտն է այդ առումով կասկած ընկել: Փարատելու համար ինքը համաձայնել է, որ եվրոպացի դիտորդները գան, իրենց աչքով տեսնեն հայ-ռուսական զորաշարժերը: