Լրահոս
Միջազգային
11:52
11.02.22
552

Եթե ամերիկացիներն ու ռուսները կրակեն միմյանց վրա․ Բայդենը փակագծեր է բացել

Img default alt hy

«Եթե ամերիկացիներն ու ռուսները կրակեն միմյանց վրա, կսկսվի համաշխարհային պատերազմը»,-հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ NBC հեռուստաալիքին տված հարզացրույցի ժամանակ։

Սպիտակ Տան ղեկավարը պնդել է, որ նման սցենար չկա և հենց այդ հիմնավորվամբ է պայմանավորված իր որոշումը՝ Ուկրաինա զորք չուղարկելու վերաբերյալ, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիների հնարավոր տարհանման նպատակով։

Միաժամանակ Բայդենը համոզմունք է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «բավականաչափ խելացի է»՝ խուսափելու համար այնպիսի գործողություններից, որոնք կվնասեին ամերիկացիներին, եթե, այդուհանդերձ, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կտրուկ լարվի։

Բացի այդ, ԱՄՆ նախագահը կոչ է արել Ուկրաինայում գտնվող ամերիկացիներին անհապաղ լքել այդ երկրի տարածքը, զգուշացնելով, որ իրադրությունը կարող է խելահեղորեն փոխվել։

Վերջին շրջանում արևմտյան երկրները բազմիցս պնդել են, թե Ռուսաստանը նախապատրաստվում է ներխուժել Ուկրաինա։ Մինչդեռ Մոսկվայում հերքում են այդ ամենը և ենթադրում, որ նման հայտարարությունները հող են նախապատրաստում ամերիկյան զորքի և ՆԱՏՕ-ի զինուժի՝ Արևելյան Եվրոպայում հաստատվելու համար։