Լրահոս
Միջազգային
21:15
26.11.24
173

Էստոնիան հայտարարել է Նեթանյահուի ձերբակալության վերաբերյալ ՄՔԴ որոշումների կատարման կարևորության մասին

Img default alt hy

 

Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան խոսել է Միջազգային քրեական դատարանի որոշումների կատարման կարևորության մասին, որոնք վերաբերում են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կալանավորմանը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

ՄՔԴ-ն անցյալ շաբաթ ձերբակալության օրդեր է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի համար՝ Գազայի հատվածում ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար:

Դատարանը նաև մերժել է Իսրայելի փաստարկները, որոնց միջոցով իսրայելական կողմը փորձում էր վիճարկել դատարանի իրավասությունը՝ իր քաղաքացիների դեմ օրդեր տրամադրելու վերաբերյալ: Իսրայելը նաև վիճարկել է ՄՔԴ-ի իրավասությունը՝ ընդհանուր առմամբ Պաղեստինում տիրող իրավիճակի հետ կապված գործերը քննելու համար:

Ցահկնան նաև նշել է, որ այն երկրները, որոնք վավերացրել են Հռոմի ստատուտը, որի հիման վրա ստեղծվել է ՄՔԴ-ն, չեն կարող ընտրողաբար կատարել դատարանի որոշումները։