Լրահոս
Սպորտ
15:15
09.05.23
183

Ես բախտ ունեցա իրականացնելու իմ մեծ երազանքը․ Մեսսի

Img default alt hy

ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Laureus-ի տարվա լավագույն մարզիկ մրցանակաբաշխության ժամանակ նշել է «Բարսելոնային»:

Արգենտինացի հարձակվողը Laureus-ի վարկածով արժանացել է տարվա լավագույն մարզիկի մրցանակին։

«Հաճելի է նման ճանաչում ստանալը, ես բախտ ունեցա իրականացնելու իմ մեծ երազանքը։ Ես ամեն ինչի միջով անցա՝ մեծ ուրախություն «Բարսելոնայի» հետ և շատ դժվարություններ ազգային թիմի հետ, բայց երբեք կանգ չառա»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հաղորդվում է, որ ՊՍԺ-ն չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ։ Այս պահին նրա ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», «Ալ-Հիլալը» և «Ինտեր Մայամին», փոխանցում է Armsport.am-ը: