Լրահոս
Հասարակական
20:55
30.09.24
222

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում

Img default alt hy

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․

«Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում:
Մասնավորապես Իսահակյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից մինչև Բաղրամյան պողոտա ընկած ճանապարհահատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:
Նշված ճանապարհահատվածը կգծանշվի և կտեղադրվեն ճանապարհային համապատասխան նշաններ»: