Լրահոս
Քաղաքական
21:33
06.10.22
154

Եռօրյա արյունալի մարտերից հետո Փաշինյան-Ալիև հանդիպում՝ Մակրոնի ու Միշելի «կնքահայրությամբ»

Պրահայում մեկնարկել է Փաշինյանի և Ալիևի առաջին հանդիպումը՝ ավելի քան 200 հայ զինծառայողի կյանք խլած սեպտեմբերյան մարտերից հետո, որոնք նաև հաջորդել էին Փաշինյան-Միշել-Ալիև բրյուսելյան եռակողմ բանակցությանը:

Չեխիայի մայրաքաղաքում մեկնարկած հանդիպումը քառակողմ է: Դրան մասնակցում են նաև Ֆրանսիայի նախագահն ու Եվրոպական խորհրդի ղեկավարը: