Լրահոս
Քաղաքական
15:02
15.02.23
185

Երկկողմանի շրջափակումը վերաճելու է եռակողմի․ Թադևոս Ավետիսյան

Img default alt hy

ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է․

Հայաստանին պարտադրվող «ապաշրջափակման» իրական հետևանքները

1․Տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը կարող է ապահովել տնտեսական լրացուցիչ արդյունքներ, եթե այդ գործընթացները հասունանում և զարգանում են բոլոր կողմերի ազգային շահերի փոխհամաձայնեցման հիմքով, այլ ոչ թե մեկի պարտադրանքով։

2․Պատմական փաստ է․
Թուրքիայի ռազմավարական հեռանկարում ինքնիշխան Հայաստանն իր տնտեսական տարածքով անհաղթահարելի խոչընդոտ է։

3.Մինչև 44-օրյա պատերազմը․
Թուրքիան և Ադրբեջանը տնտեսական շրջափակման միջոցով էին նաև փորձում առաջ մղել իրենց ազգային շահերը։

4․Հիմա, երբ ունեն ռազմական դոմինանտություն․ թուրք-ադրբեջանական տանդեմը պարտադրում է «ապաշրջափակում»՝ որպես իրենց ազգային շահերի միակողմանի առաջ մղման հաջորդ փուլ։

5․Թուրքիան այլ երկրների նկատմամբ ևս ակտիվորեն իրականացնում է տնտեսական ներխուժման (էկսպանսիայի) քաղաքականություն։

6․Առկա են անկառավարելի ռիսկեր և իրական սպառնալիքներ․
Հայաստանի տնտեսական համակարգը թուրք-ադրբեջանական կապիտալով ամբողջապես կլանելու և տնտեսական կցորդ դարձնելու առումով։

7․Երկկողմանի շրջափակումը վերաճելու է եռակողմի․
Հայաստանը կորցնելու է տարածաշրջանում իր գրավչությունը՝ համեմատական առավելություններն ու աշխարհագրական բարենպաստ դիրքը՝ հյուսիս-հարավ հաղորդակցությունն ապահովելու առումով։

8․Տեղական արտադրանքը փոխարինվելու է թուրքականով․
առաջնային և կործանարար հարված է լինելու գյուղատնտեսության, հատկապես՝ ջերմոցային տնտեսության, տեքստիլ և մշակող արդյունաբերության ճյուղերի համար, որոնք ունեն նաև արտահանման մեծ ներուժ։

9․Թուրքիայից Հայաստանի ներմուծումը տարեկան միջինը շուրջ 150 անգամ գերազանցում է արտահանմանը և այս բացասական ցուցանիշն ունի և ունենալու է էական աճի միտում։

10․Նախկինում եղած տրանսպորտային ենթակառուցվածքներն այլևս գոյություն չունեն։

Նոր ենթակառուցվածքների ձևավորումը պահանջելու է ֆինանսական ահռելի ներդրումներ, որին Հայաստանի մասնակցությունը և հետագա կառավարման վրա իրական ազդեցությունը լինելու են աննշան։